Դանիելե դե Ռոսին հեռանում է Բոկա Խունիորսից ու ամենայն հավանականությամբ կավարտի կարիերան


22:15 , 6 հունվար, 2020

Armsport.am-ը գրում է.

«Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին չի երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։

Իտալացին կլքի արգենտինական ակումբը, որի կազմում հանդես է եկել կես տարի։ 36-ամյա Ռոսին «Բոկայում» առաջնության հինգ հանդիպման է մասնակցել։

Հաղորդվում է, որ «Ռոմայի» նախկին ավագը ավարտելու է կարիերան «Բոկա Խունիորսից» հեռանալուց հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։