Ավստրալիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի


20:45 , 6 հունվար, 2020

Ավստրալիայի հարավարևելյան հատվածում բռնկված անտառային հրդեհներից զոհերի թիվը հասել է 25-ի:  Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության պաշտոնական կայքում:

Համաձայն հրապարակման՝ հրդեհների հերթական զոհ է դարձել 71-ամյա մի տղամարդ, որը նախկինում համարվում էր անհետ կորած:

Այժմ նահանգի տարածքում գրանցված է 136 անտառային հրդեհ, որոնցից 69 տեղայնացված չեն: Կրակի դեմ պայքարում են ավելի քան 2,5 հազար հրշեջներ, 100 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ 90 ինքնաթիռ:

Նահանգում արգելվել է կրակ վառելը և անտառ այցելելը: