Հայտնի է, թե որ բրինձն է օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը իջեցնում


20:29 , 6 հունվար, 2020

Մարդկային օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակը կործանարար ազդեցություն է ունենում մարդու վրա և կարող է արտահայտվել սիրտ-անոթային հիվանդություններով: Դրա դեմ պայքարելու համար օգնում են ոչ միայն դեղամիջոցները, այլև սովորական կարմիր թթխմորի բրինձը:

Երկար ժամանակ այս մթերքը կիրառվել է որպես օրգանիզմում խոլեստերինի իջեցման միջոց: Այս բրինձը օգտակար է նաև նրանով, որ ունի մի շարք դրական հատկություններ, ինչպիսիք են՝ շաքարի մակարդակի և զարկերակային ճնշման իջեցումը, այն նաև ամրացնում է սիրտը:

Image result for Назван рис, который снижает уровень "плохого" холестерина в организме

Այս մթերքով փորձերից մեկի արդյունքը ցույց է տվել, որ բրնձի այս տարատեսակը խոլեստերինի ընդհանուր մակարդակը իջեցրել է 15%-ով, իսկ «վատի» մակարդակն ընկել է ամբողջ 21%-ով:

Հետազոտողները, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս նաև փոխել կենսակերպը. ծխելը՝ քիչ, ֆիզիկական ակտիվությունը՝ շատ, ինչպես նաև սննդակարգում ավելացնել միրգ-բանջարեղենի քանակը: