ԱՄՆ Պետդեպարտամենտի և Ներքին անվտանգության նախարարության աշխատակիցներին արգելվել է օգտագործել TikTok հավելվածը


22:01 , 6 հունվար, 2020

ԱՄՆ Պետդեպարտամենտը և Ներքին անվտանգության նախարարությունն արգելել են իրենց աշխատակիցներին ծառայողական հեռախոսների վրա օգտագործել TikTok հավելվածը։ Այս մասին հաղորդում է The Washington Times պարբերականը։

Ինչպես նշվում է, սահմանափակումները կապված են կիբերանվտանգության հարցերի հետ։ TikTok-ը պատկանում է չինական ByteDance ընկերությանը։

Բացի այդ, ամերիկացի զինվորականներին կզրկեն գերատեսչության ներքին ցանցի հասանելիությունից, եթե նրանց էլեկտրոնային սարքերի վրա ներբեռնված լինի տվյալ հավելվածը։