Microsoft-ը դադարում է աջակցությունը Windows 7-ին


21:00 , 6 հունվար, 2020

Microsoft ընկերությունը հայտարարել է Windows 7 օպերացիոն համակարգին աջակցության դադարեցման մասին․ այդ մասին ասվում է նրանց պաշտոնական էջում:

Օպերացիոն համակարգին, որն ավելի քան 10 տարեկան է,  աջակցելու վերջին օրը կլինի 2020 թվականի հունվարի 14-ը: Դրանից հետո օգտվողները չեն կարողանա կապվել տեխնիկական աջակցության հետ, թարմացնել ծրագրային ապահովումը, և, հետևաբար, կբախվեն վիրուսային հարձակման ռիսկի աճին:

Ընկերությունը նշել է, որ այս նորությունները աշխարհում, ամենայն հավանականությամբ, կընդունվեն ոչ առանց դժվարության, բայց բոլոր փոփոխությունները դեպի լավն են տանում:

«Փոփոխությունները միշտ չէ, որ հեշտ են, ուստի մենք ուրախ կլինենք օգնելու ձեզ խորհուրդներով»,- հավելել են ընկերությունում:

Microsoft- ը նաև խորհուրդ է տվել թարմացնել սարքերը մինչև Windows 10-ը։