Երկրի ամենատարեց բնակչուհին 117 տարեկան է


18:00 , 6 հունվար, 2020

Երկրի ամենատարեց բնակչուհի Կանե Տանական տոնել է իր ծննդյան 117-ամյակը: Այս կապակցությամբ տարեցների տանը, որտեղ բնակվում է ճապոնուհին, տորթով, մոմերով և փուչիկներով երեկույթ են կազմակերպել:

Ըստ Kyodo գործակալության, տոնակատարությանը, որը կազմակերպվել էր տարեցների տան ղեկավարության կողմից, միացել են նաև ճապոնուհու հարևանները: Հիմնական հյուրասիրությունը ելակով և սերուցքով մեծ տորթն էր:

Կանե Տանական Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվել է 2019 թ.-ի մարտի 9-ին, որպես Երկրի ամենատարեց բնակիչ տղամարդկանց և կանանց շրջանում: Այդ ժամանակ նա 116 տարեկան էր:

Ճապոնուհին ծնվել է 1903 թ.-ի հունվարի 2-ին Ֆուկուոկա պրեֆեկտուրայում: 19 տարեկանում նա ամուսնացել է Հիդեո Տանակայի՝ փոքրիկ խանութի սեփականատիրոջ հետ: Զույգը 5 երեխա է մեծացրել, որոնցից մեկը՝ որդեգիր: