Հոլիվուդի Արտասահմանյան մամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակին է արժանացել Քվենթին Տարանտինոն «Մի անգամ․․․Հոլիվուդում» ֆիլմի սցենարի համար։ Մրցանակների հանձնման 77-րդ արարողությունը տեղի է ունենում Լոս-Անջելեսում և հեռարձակվում է NBC հեռուստաալիքով։
Սա Տարանտինոյի երրորդ «Ոսկե գլոբուսն» է իր կարիերայի ընթացքում։ 77-րդ մրցանակաբաշխությանը նա հավակնում էր նաև լավագույն ռեժիսոր մրցանակին։