Հնդկաստանում դեռևս ընդունված են վաղաժամ ամուսնությունները մինչ 18 տարեկան. կա՞ն Հայաստանում այդպիսի ավանդույթներ (Photo)


17:00 , 6 հունվար, 2020

Հարսանիքը հնդկաստանում ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Դեռ հնուց այնտեղ ամուսնության տարիքը 8-13 է համարվել: Դա հատկապես աղջիկների համար է ընդունված եղել:

Image result for 18 year girls marriage

Մահաթմա Գանդին, ում ամուսնացրել են 13 տարեկանում, զարմացել է, երբ տեսել է 1921 թվականի նամակագրությունները: Այդ փաստաթղթերում նշվում է, որ ավելի քան 600 աղջիկների ամուսնացրել են դեռ այն ժամանակ, երբ դեռ 1 տարեկան չեն եղել: Այդ փաստը Գանդիին ստիպել է նոր օրենք ընդունել ընդդեմ վաղաժամ ամուսնությունների: 

Այսպես կոչված Շարդիի կանոնների համաձայն՝ աղջիկներին արգելվում էր ամուսնանալ մինչ 14, իսկ տղաները՝ 18 տարեկանը: Այդ կանոնը ընդունվել է 1929 թվականին, սակայն այդպես էլ չգործեց:

Մանկապատանեկան ամուսնությունները պահպանվեցին, գյուղերում դրանք երբեք էլ չհանվեցին: Հետո՝ 1955 թվականին, նոր օրենք ընդունվեց. աղջիկները 18-ում էին ամուսնանում, իսկ տղաները՝ 21-ում: Սակայն դա էլ էական ոչինչ չփոխեց: 

Image result for child marriage in india

Մինչդեռ գյուղերում, ինչպես և Հայաստանում, աղջիկները ամուսնանում են դեռ 18-ը չլրացած: Իսկ Հնդկաստանի կանանց մեծամասնությունը ստիպողաբար է ամուսնանում: 
Image result for forced marriage in india