Ավիահարվածի հետևանքով Տրիպոլիի ռազմական քոլեջի 28 ուսանող է զոհվել


13:01 , 5 հունվար, 2020

168.am-ը գրում է․

Տրիպոլիի ռազմական քոլեջին հասցված ավիահարվածի հետևանքով նվազագույնը 28 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Afrigatenews տեղեկատվական պորտալին։

Ավիահարձակման է ենթարկվել Լիբիայի մայրաքաղաքի Էլ-Հադբա էլ-Հադրա բնակելի թաղամասը, որտեղ տեղակայված է ռազմական քոլեջը։

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ներկայացուցիչները ուսանողների մահվան համար պատասխանատու են համարում լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆտարիմ յոլայ ուժերին։