Չինաստանի ոստիկանությունն առգրավել է 46 տարի առաջ ժամկետը լրացած 22 տոննա հավի միս


00:03 , 10 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Չինաստանի ոստիկանությունը Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում վիետնամցի մաքսանենգներից առգրավել է 22 տոննա ժամկետանց հավի միս: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:

Առգրավված արտադրանքի թվում եղել են հավի պարանոցներ, տոտիկներ և քարաճիկ, որոնք պահպանման ժամկետը լրացել է 46 տարի առաջ՝ 1967 թվականին:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ ժամկետանց հավի միսը բազմիցս մշակվել է քիմիական հավելումներով՝ բակտերիաները սպանելու և արտադրական տեսքը թարմացնելու համար:

Մաքսանենգների դեմ օպերացիան անցկացվել է 2013-ի մայիսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Վիետնամցիներից առգրավված մթերքը նախատեսված է եղել չինական շուկայի համար: