Լարված իրավիճակ Իրանում. ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրանից


13:28 , 3 հունվար, 2020

168.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին` անհապաղ լքել Իրանը` երկրում ստեղծված լարվածության պատճառով: Այս մասին հաղորդում է РИА НОВОСТИ գործակալությունը:

Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է իրանական հեղափոխության պահապանների կորպոըսւ «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Սուլայմանը: Իրանի պատասխան գործողությունները փորձագետները դժվարանում են կանխատեսել, սակայն նշում, որ հետեւանքները կարող են լինել անդառնալի: