Գիտնականները 1600 տարի անց բացահայտել են գերմանական արքայազնի մահվան գաղտնիքը


14:30 , 3 հունվար, 2020

Գիտնականներին հաջողվել է բացահայտել գերմանական արքայազնի մահվան պատճառը, որն ապրել է IV դարում։ Այս մասին հաղորդում է The Slovac Spectator պարբերականը։

Նշվում է, որ գերեզմանը հայտնաբերվել է հինգ մետր խորության վրա։ Արտաքինից այն ստորգետնյա «տուն» է հիշեցրել, որի ներսում տեղադրված է եղել արքայազնի աճյունով դագաղը։

Այդ պահից ի վեր գիտնականները փորձում էին պարզել նրա մահվան պատճառը։

Պարբերականի համաձայն՝ նա մահացել է հեպատիտ B-ից։ Նման վաղեմության կոնկրետ վարակի որոշումը, իր հերթին, յուրահատուկ հայտնագործություն է։