Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզաները չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին


15:03 , 2 հունվար, 2020

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ստորագրված վիզաները չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 20-ին:

Հայաստանի եւ Չինաստանի քաղաքացիները կկարողանան ճանապարհորդել առանց վիզաների կամ իրականցնել տրանզիտ երկրի տարածքով մինչեւ 90 օր ժամկեկով 180 օրվա ընթացքում, հաղորդում է Xinhua գործակալությունը:

90 օրը գերազանցող ուղեւորությունը, ինչպես նաեւ աշխատանքի կամ ուսման համար երկրում գտնվելը պահանջում է վիզայի ստացում:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Չինաստանը վիզաները չեղարկելու մասին համաձայնագիր են ստորագրել 2019 թվականի մայիսին: Դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է այդ համաձայնագիրը: