Ամանորի գիշերը Հանրապետությունում ՃՈ-ն հայտնաբերել է ոգելից խմիչք օգտագործած 25 վարորդի, գրանցվել է 4 ՃՏՊ, զոհեր չկան. Էդգար Ջանոյան


14:03 , 2 հունվար, 2020

Ամանորին ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում հունվարի լույս 1-ի գիշերը՝ ժամը 24.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, 3 քաղաքացի դիմել է բուժզննության: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 19 վարորդ: Հանրապետության մարզերում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1 ինքնավթար: Բուժզննության է դիմել 4 քաղաքացի: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 6 վարորդ»,-հայտնեց նա, հավելելով, որ պատահարների հետևանքով բարեբախտաբար զոհեր չկան: