Booking.com-ը առաջարկել է Ամանորյա լավագույն 5 ուղղությունները


18:11 , 31 դեկտեմբեր, 2019

Booking.com-ը առաջարկել է 5 հետաքրքիր ուղղություններ Ամանորյա տոների համար․

1․ Ֆրիփորթ, Բահամյան Կղզիներ

Բահամյան Կղզիներ արժի գնալ ոչ միայն արևի և ծովի, այլև  Ջանկանու պարահանդեսը տեսնելու համար։ Տեղի բնակիչները և զբոսաշրջիկները հավաքվում են փողոցներում՝ զվարճանալու և պարելու համար: Փողոցային արտիստերը անմոռանալի ներկայացումներ են ցուցադրում:

2․ Մադրիդ, Իսպանիա

Այս քաղաքը հետաքրքիր կլինի նրանց համար, ովքեր սիրում են մշակույթ, թանգարաններ և շոփինգ: Փորձագետները խորհուրդ են տալիս անպայման զբոսնել Puerta del Sol հրապարակով: Իսկ Ամանորի գիշերը, երբ ժամացույցն ազդարարում է Նոր տարին պետք է 12 հատիկ խաղող ուտել:

3․ Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Ամանորը Ռիո դե Ժանեյրոյում մեծ իրադարձություն է: Կոպակաբանա լողափի գունագեղ հրավառությունը և  զվարճանքի երեկույթները դեռ երկար կհիշվեն: Բրազիլիայում ընդունված է Նոր տարին դիմավորել սպիտակ հագուստով: Իսկ տոնական ընթրիքին պետք է ուտել ոսպ և խուսափել հնդկահավի և խեցգետնի մսից:

4․ Տոկիո, Ճապոնիա

Ի տարբերություն արևմտյան ավանդույթների, ճապոնական Նոր տարին կամ O-սյոգացուն, խորը մտքերի ժամանակ է: Ճապոնացիները կատարում են հացումոդե ծեսը: Այդ ժամանակահատվածում ճապոնացիները շատ են սիրում տաճարներ այցելել:

5․ Վենետիկ, Իտալիա

Վենետիկում ընդունված է դիմավորել Նոր տարին կարմիր հագուստով, իսկ ավելի ճիշտ՝ կարմիր ներքնազգեստով: Ֆինանսական հաջողության ընդունված է ոսպ ուտել։ Իսկ գալիք տարին հաճելի իրադարձություններով հարուստ լինելու համար պետք է ուտել կծու երշիկ: