Ստամոքսը մաքրելը և բժիշկ կանչելն ինքնազգացողությունը բարելավելու ամենաարդյունավետ գործողություններն են ալկոհոլային թունավորումների դեպքում, այդ թվում՝ սուռոգատներով, նշում են մասնագետները:
Թունավորման զոհին, առաջին հերթին, պետք է մեկուկես լիտր տաք ջուր տալ: Դրան կարելի է ավելացնել մի փոքր սննդի սոդա, աղ և շաքար, ինչից հետո անհրաժեշտ է օգնել տուժածին փսխում առաջացնել: Վիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ է բժշկական օգնություն:
Մասնագետները նշում են, որ նման իրավիճակներում սովորական սորբենտների օգտագործումը, օրինակ, ակտիվացված ածխի, գրեթե անօգուտ է: Ալկոհոլ պարունակող ընպելիքները ներծծվում են արյան մեջ աղեստամոքսային տրակտի պատերի հետ շփումից գրեթե անմիջապես հետո:
Անհրաժեշտ է փսխում առաջացնել, մաքրել ստամոքսը և անհրաժեշտության դեպքում բժիշկ կանչել:
Թունավորման պատճառ կարող է հանդիսանալ ցածրորակ ըմպելիքների օգտագործումը, որոնց արտադրության ժամանակ խախտվել է ալկոհոլի, բուրավետ նյութերի, քիմիական ներկանյութերի և սիվուշային յուղերի հարաբերակցությունը:
Բացի այդ, ըստ մասնագետների, միանգամայն սխալ է կարծիքը, որ սպիրտը կարող է օգնել սուռոգատ ալկոհոլից թունավորման դեպքում: