Փորձագետը բացատրել է, թե ինչպես ստուգել ալկոհոլի որակը կրակայրիչի օգնությամբ


20:52 , 31 դեկտեմբեր, 2019

Տնային պայմաններում թունդ ալկոհոլի որակը ստուգելու համար հարկավոր է այն լցնել ճաշի գդալի մեջ և այրել կրակայրիչով:

Կրակի կապույտ գույնը վկայում է այն մասին, որ խմիչքը էթիլ սպիրտ է պարունակում: Եթե բոցը կանաչ գույն ունի, ապա այդ ալկոհոլը խմել չի կարելի. այս դեպքում այն մեթիլ սպիրտ է պարունակում:

Փորձագետը շեշտել է, որ այս դեպքում արժե դիմել ոստիկանություն: Միևնույն ժամանակ, նա խորհուրդ է տվել ալկոհոլը ստուգել խմելուց առաջ, քանի որ հարբած վիճակում կրակի օգնությամբ նման փորձերը կարող են վտանգավոր լինել: