Բակո Սահակյանն առաջնագծում էր


11:12 , 31 դեկտեմբեր, 2019

Բակո Սահակյանն առաջնագծում էր։ Այս ուղղությամբ պահպանություն իրականացնող զորամասի հրամանատարը նախագահին զեկուցել է վերջին մեկ տարվա ընթացքում առաջնագծում իրականացված ինժիներական-ամրաշինական, լրակահավորման, տեխնիկական հագեցման, ինչպես նաև մարտական հերթապահություն կրող անձնակազմի կենցաղային պայմանների բարձրացմանն ուղղված աշխատանքների ամփոփ նկարագիրը։

Նախագահը զինծառայողների հետ զրույցում ներկայացրել է առաջիկա տարիների կտրվածքով զինված ուժերում իրականացվելիք ծրագրերը՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրումից մինչև սպաների բնակարանային ապահովման հետ կապված հարցեր։

Բակո Սահակյանն ընդգծեց, որ բանակաշինությունն, անկասկած, արցախյան օրակարգի առանցքային ուղղությունն է, որին ուղղված ֆինանսական միջոցներն անընդհատ աճելու են։