22:17 , 9 հուլիս, 2013Aysor.am-ը գրում է.
Մեծ բրիտանիայի Ոիսլի քաղաքի թագավորական այգում առաջին անգամ ծաղկել է մի բույս, որ կարողանում է ոչխար խժռել:
Puya chilensis կոչվող այս գիշատիչ բույսը մշտադալար է, լայնությունը 5-6 մետր, բարձրությունը 10-ից 12 մետր: Այն ունի երկար, հալվեի նման տերևներ և վառ նարնջագույն ծաղիկներ:
Բույսը արդեն 15 տարի աճում է այգում և իր սուր փշերի շնորհիվ որսում է ոչխարներ և այլ կենդանիներ, երբ թակարդը ընկած կենդանին սովամահ է լինում բույսը սկսում է սնվել մահացած և նեխած կենդանու մարմնով:
Գիշատիչ կամ մսակեր բույսերը սովորաբար աճում են աղքատ հողատարածքներում, այդ իսկ պատճառով էլ նրանց համար հումուս է ծառայում սպանված կենդանու օրգանիզմը: