Երկու աղջիկ մահացել են բարձրահարկից նրանց վրա ընկած տղամարդու հարվածից


00:21 , 31 դեկտեմբեր, 2019

Չինական Չունցին քաղաքում տղամարդն ընկել է անցորդների վրա՝ բազմահարկ շենքից, հաղորդում է South China Morning Post պարբերականը:

Հուբեյ նահանգից ժամանած 31-ամյա տղամարդն ընկել է 15 և 17 տարեկան երկու աղջիկների վրա, որոնք տուն էին վերադառնում կերպարվեստի դասընթացից: Չինացին և երկու աղջիկները միջադեպի արդյունքում ծանր վնասվածքներ են ստացել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը: