Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է նավթի և գազի մատակարարմանը վերաբերող հարցեր


22:58 , 30 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի հաղորդագրությունը, զրույցի ընթացքում պայմանավորվել են, որ նավթի և գազի հարցով բանակցությունները կշարունակվեն ընկերությունների մակարդակով: Հեռախոսազանգը կայացել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։