Ողբերգական դեպք՝ Մարտունում. տներից մեկում հայտնաբերվել է 62-ամյա տղամարդու դի. ըստ նախնական տեղեկությունների՝ նա ծխախեղդ է եղել


21:12 , 30 դեկտեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գետափնյա 1-ին փողոցի տներից մեկի բնակարանում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 62-ամյա Մանվել Խլխաթյանի դին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տան փայտե վառարանից կրակ է արտանետվել, որի հետևանքով ծխացել է և մասամբ այրվել է տան հատակը և գույքի որոշ մասը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ առաջացած ծխի հետևանքով էլ վերջինս մահացել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։