Մերկելը Պուտինի և Էրդողանի հետ քննարկել է Լիբիայում և Սիրիայում տիրող կացությունը


16:21 , 30 դեկտեմբեր, 2019

Azatutyun.am-ը գրում է․

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հետ հեռախոսով քննարկել է Լիբիայում և Սիրիայում ստեղծված կացությունը:

«Կողմերը պայմանավորվել են նոր լիցք հաղորդել դիվանագիտական ջանքերին», - այսօր հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

Վերջին օրերին իրավիճակը արաբական այս երկու պետություններում խիստ սրվել էր: Սիրիայում կառավարական բանակը` ռուսական օդուժի աջակցությամբ, լայնածավալ հարձակում էր սկսել Իդլիբի ուղղությամբ: Թուրքիան էլ անցած շաբաթ հայտարարել էր Լիբիա զինված ստորաբաժանումներ ուղարկելու մտադրության մասին: