Ո՞րն էր իմաստն առանց տենդերի էդքան փող ծախսելու Զինված ուժերում սննդակարգը բարելավելու վրա, եթե, մեկ ա, սննդի հետ կապված խնդիրներ կան


13:02 , 30 դեկտեմբեր, 2019

Բյուջեից ահռելի գումարներ տրամադրվեցին Զինված ուժերում սննդակարգը բարելավելու համար: Մեկ զինվորին ընկնող ծախսը ահագին աճեց: Ոմանք գոհ են, ոմանք՝ ոչ այդքան, բայց ամենատարօրինակն այն է, որ ստեղից-ընդեղից իմանում եմ, որ, միևնույն է, մասնավորները սնունդ են ուղարկում զինվորներին: Ոմանք դա նույնիսկ գովազդում են: Անձամբ ես դա ողջունում եմ, բայց, մեկ ա, հարցեր են առաջանում: Ո՞նց են նման բան թույլ տալիս այն իշխանավորները, ովքեր նախկինում դա խստորեն դատապարտած ընդդիմադիրներ էին: Եվ ո՞րն էր իմաստն առանց տենդերի, բազմաթիվ օրենքներ խախտելով ու անսահման կոռուպցիոն ռիսկեր ստեղծելով էդքան փող ծախսելու, եթե, մեկ ա, սննդի հետ կապված խնդիրներ կան, փաստորեն:

Սա, իհարկե, երեսպաշտության հերթական ու շատ հատկանշական դրսևորումն է, որին այս անգամ հստակ գնահատական տալուց ես զերծ կմնամ, քանի որ գաղջի վրա էմբարգո եմ կիրառել: