Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Ռուսաստանում ահաբեկչական հարձակումները կանխելու գործում աջակցության համար


05:30 , 30 դեկտեմբեր, 2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդվել է Կրեմլի կայքում:

Զրույցի ընթացքում պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին այն տեղեկատվության տրամադրման համար, որն օգնել է կանխել ահաբեկչական հարձակումների իրականացումը Ռուսաստանում: Տեղեկատվությունը փոխանցվել է հատուկ ծառայությունների միջոցով:

Երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր և պայմանավորվել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության համար: