ՀՌՇ հետախույզները ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները Հայաստանի լեռներում


04:30 , 30 դեկտեմբեր, 2019

168.am-ը գրում է.

Ռուսատանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդի կրակի միջոցները անծանոթ լեռնային տեղանքում:

Ինչպես հաղորդում են ՀՌՇ մամուլի ծառայությունից, հետախույզները գործնականում կատարելագործել են պայմանական հակառակորդի ոչնչացման գործողությունները՝ կիրառելով Սիրիայում մարտական գործողությունների փորձը, քողարկման ժամանակակից համալիրներ։

Հրաձգության ստուգողական վարժանքներին մասնակցել է մոտ 200 զինծառայող, ներգրավվել՝ 30 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։