Ձերբակալվել է Ամանորին Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն նախապատրաստող 2 անձ


23:15 , 29 դեկտեմբեր, 2019

ԱԴԾ-ն ուրբաթ օրը ձերբակալել է ՌԴ երկու քաղաքացիների, որոնք ծրագրում էին Սանկտ Պետերբուրգի մարդաշատ վայրերում ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ամանորին:

Հանցագործության նախապատրաստման մասին տեղեկատվությունը տրամադրվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից:

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել «Հանցագործության նախապատրաստում», «Ահաբեկչություն» և «Մասնակցություն ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը» հոդվածներով:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հառախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել  ահաբեկչական հարձակումը կանխելու գործում օգնության համար: Համաշխարհային առաջնորդները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: