Ժնևում 100 դոլարի տուգանքներ են սահմանել միանգամյա պլաստիկների համար


06:41 , 29 դեկտեմբեր, 2019

Ժնեւում որոշել են տուգանքներ սահմանել միանգամյա պլաստիկի օգտագործման համար: Այդ մասին գրել է The Local պորտալը: 2020 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի այդ քաղաքում կարգելեն միանգամյա պլաստիկե տոպրակները, ձողիկները, բաժակները, ափսեները, սեղանի սպասքները եւ սաշեները: Նաեւ տեղի իշխանությունները ցանկանում են արգելել անվճար պլաստիկե տոպրակներ տալը սուպերմարկետների դրամարկղներում: Նրանց, ովքեր կխախտեն արգելքը, սպառնում է 100 ֆրանկի (մոտավորապես 100 դոլարի) տուգանք:

Այդ միջոցը թափոնների վերամշակման պլանի բաղկացուցիչ մասն է, որը ցանկանում են իրականացնել մինչեւ 2020 թվականի մարտը:
Մարտի վերջին Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդունել են օրինագիծ, որի համաձայն՝ Եվրոպան 2021 թվականից լիովին կհրաժարվի միանգամյա պլաստիկե իրերից: