Թոմ Հենքսը Հունաստանի քաղաքացի է դարձել


18:00 , 28 դեկտեմբեր, 2019

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտնի դերասան Թոմ Հենքսին պատվավոր քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել:

Հենքսը Հունաստանի մեծ երկրպագու է: Նա ամուսնացած է հունական ծագում ունեցող դերասանուհի Ռիտա Ուիլսոնի հետ: Դերասանը հունական Անտիպարոս կղզու վրա առանձնատուն ունի, որտեղ անցկացնում է ամառային արձակուրդները:

«Ես 110 տոկոսով հույն եմ՝ ավելի հույն, քան հենց հույնը»,- ժամանակին ասել է նա: