Ռուսաստանի ամենահարուստ կնոջ նկատմամբ հետախուզում է հայտարարվել


17:15 , 28 դեկտեմբեր, 2019

Inteco Management ընկերության նախագահ, Ռուսաստանի ամենահարուստ կինը՝ (Forbes- ը գնահատում է նրա կարողությունը 1,2 մլրդ դոլար), Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այրին՝ Ելենա Բատուրինան դարձել է զրպարտության գործով մեղադրյալ: Քրեական գործը հարուցվել է Inteco-ի նախկին փոխնախագահ Էռենցեն Մանժեևի դիմումի հիման վրա, որը Էլենա Բատուրինայի հարազատ եղբոր՝ Վիկտոր Բատուրինի ֆինանսական կառավարիչն է:

Դատական նիստերը մի քանի անգամ հետաձգվել են, քանի որ տիկին Բատուրինայի չի ներկայացել դատարան: Հենց այդ պատճառով նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ռուսական լրատվամիջոցների համաձայն, Բատուրինների միջև տարաձայնությունները սկսվել են 2006 թվականից, երբ Մոսկվայի նախկին քաղաքապետի կինը հանեց իր եղբորը Inteco ընկերությունից: