Bloomberg-ը հաշվել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց համատեղ ունեցվածքը


17:00 , 28 դեկտեմբեր, 2019

2019 թվականին աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց համատեղ ունեցվածքն աճել է 25 տոկոսով՝ 1,2 տրիլիոն դոլարով:

Ըստ Bloomberg-ի «միլիարդատերերի տարեկան ինդեքսի»՝ նրանց ունեցվածքը գնահատվում է 5,9 տրիլիոն դոլար:

2019 թվականին եկամուտների աճի առաջատարը ֆրանսիական LVMH ընկերության ղեկավար Բեռնար Առնոն է, որին են պատկանում Christian Dior, Louis Vuitton և Givenchy ապրանքանիշերը: 2018 թվականի համեմատ նրա կարողությունը աճել է 36,5 միլիարդ դոլարով: Ներկայումս նա զբաղեցնում է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ հորիզոնականը: