Բելֆաստում 30 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Էնդրյու Դանբարը, որն առավել հայտնի է ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալից, գրում է Metro-ն:
Նրա մահվան պատճառները դեռևս հայտնի չեն:
Հայտնի սերիալում Դանբարը մարմնավորել է Սթարկին և Թեոն Գրեյջոյի նմանակին:
«Ամենից շատ նրան կհիշեն իր բարի էության և վարակիչ անձնավորություն լինելու համար: Շնորհակալություն ամենի համար, որ դու արել ես մեզ համար, Էնդրյու: Մենք շատ կկարոտենք քեզ»,- իր ցավակցություններն է հայտնել դերասան Էնդի Մաքքլեյը: