Չկա ավելի պարտված խաղ, քան այն, որին ես չեմ մասնակցելու հիմա


20:34 , 9 հուլիս, 2013

Ասում են` ցանկացած ուժգին սեր ավարտվում է երեկոյան հեռուսատցույցի դիմաց.

Ասում են` ցանկացած հույսի համապատասխանում է հավասարաչափ հիասթափություն.

Ասում են ցանկացած էնտուզիազմի համապատասխանում է հավասարաչափ ֆրուստրացիա.

Ասում են ցանկացած կրքի համապատասխանում է հավասարաչափ սառնություն.

Ասում են երբ մենք ծնվում ենք, ամեն ինչ գրված է ինչ-որ խորհրդավոր պլանով.

Ասում են խնդրի լուծման մի ելք է լինում.

Ասում են ցանկացած երազող ժամանակի ընթացքում  ցինիկ է դառնում.

Ասում են մենք կանգնած ենք տեղում, շարժական է միայն պանորաման.

Ասում են այս ամենը ճիշտ է, բայց անգամ եթե ճիշտ է, չկա  ոչ մի պատճառ այժմ չգործելու համար:

Չկա ավելի բարձր լեռ, քան այն, որը ես չեմ բարձրանալու հիմա.