«Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ-Վայք ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 10-15 մ սահելով ձորակը՝ կողաշրջվել


11:58 , 28 դեկտեմբեր, 2019

Դեկտեմբերի 27-ին, ժամը 22:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ոլորաններից դեպի «Սահրադ» կոչվող հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը և ուղևորներն արգելափակվել են ավտոմեքենայում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Հ.) Մ-2 ավտոճանապարհի Ջերմուկ-Վայք հատվածի 9-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10-15 մ սահելով ձորակը՝ կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: