Սակայն կա մտավախություն, որ դատավորների մեծ մասը կմերժի Թովմասյանին կալանավորելու միջնորդությունը՝ հիմքում դնելով անձեռնմխելիության դրույթի խախտումը կամ հիմնավոր կասկածի բացակայությունը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունը Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին հանձնարարել է համապատասխան միջնորդությունն այնպես մուտք անել գործերի բաշխման համակարգ, որ այն մակագրվի առավել վստահելի դատավորներից մեկին։ Նրանք 4-ն են՝ Մնացական Մարտիրոսյան, Կարեն Ֆարխոյան, Մարինե Մելքոնյան, Վահագն Մելիքյան։ Չի բացառվում նաեւ, որ Թովմասյանի կալանքի միջնորդությունը քննի անձամբ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։