Ժերար Դեպարդիեն համատեղ թրեք է ձայնագրել երգչուհի Զառայի հետ


04:48 , 28 դեկտեմբեր, 2019

Ռուսաստանցի երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան) տեսանյութ է հրապարակել Instagram-ում, որտեղ պատմել է, որ երգ է ձայնագրել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի հետ միասին։
«Իմ թանկագին բարեկամ Ժերար Դեպարդիեի հետ ամանորյա տոներին հետաքրքիր բան ենք պատրաստում ձեզ համար»,-գրել է Զառան:

Դատելով տեսանյութից՝ նրանք աշխատել են 70-ական թվականների “Parole parole” հիթի քավերի վրա, որտեղ Դեպարդիեն մի քանի նախադասություն է ասելու ռուսերենով:
«Հրաշալի է: Ինչ գեղեցիկ ձայնագրություն է»,-մեկնաբանել է @irena_barene-ը:

«Կարելի է անվերջ լսել»,-հայտարարել է @ya_s_vami2019-ը:
«Իսկական ամանորյա նվեր»,-գրել է @irina.ssam-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: