Արմավիրի մարզի բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել


01:45 , 28 դեկտեմբեր, 2019

Դեկտեմբերի 27-ին` ժամը 13:05-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի Շիրազի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Շուշանիկ Կ.-ի (ծնված 1940 թ.) դին: