Ավտովթար՝ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին. կան տուժածներ


22:46 , 27 դեկտեմբեր, 2019

Դեկտեմբերի 27-ին, ժամը 17:48-ի սահմաններում Շիրակի մարզում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ բախվել են «Opel» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ: