Սանկտ Պետերբուրգում տաքսիստը ծեծի է ենթարկել և բռնաբարել ուղևորուհուն


20:21 , 27 դեկտեմբեր, 2019

Սանկտ Պետերբուրգում 25-ամյա կինը դիմել է ոստիկանություն հայտարարությամբ, որ իրեն ծեծի է ենթարկել և բռնաբարել տաքսիստը, հաղորդում է «Օպերատիվնոե պրիկրիտիե» լրատվական գործակալությունը:

Հրապարակման համաձայն, դեկտեմբերի 22-ին, քաղաքի Կենտրոնական շրջանի Միխայլովսկայա փողոցի Գրանդ-հոթել հյուրանոցի մոտ տաքսիստը հարվածել է տուժածի գլխին, որից հետո նրան ստիպել է օրալ սեքսով զբաղվել իր հետ: Ուղևորուհին ոստիկանություն է դիմել 4 օր անց:

Կինը հոսպիտալացվել է գլխի վնասվածքով և ուղեղի ցնցման կասկածով: Ոստիկանների տեսադաշտում պետերբուրգյան համարներով Renault Logan մակնիշի ավտոմեքենան է: Ընթանում է քննություն: