Եվրոպական քաղաքում 100 դոլար տուգանք է սահմանվել մեկանգամյա օգտագործման պլաստիկի համար


19:00 , 27 դեկտեմբեր, 2019

Ժնևում որոշել են տուգանք սահմանել մեկանգամյա օգտագործման պլաստիկից օգտվելու համար, գրում է The Local-ը:

2020 թվականի հունվարի 1-ից շվեյցարական քաղաքում արգելվելու են մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները, ձողիկները, բաժակները, ափսեները, սեղանի սպասքը: Տեղական իշխանությունները ցանկանում են նաև արգելել սուպերմարկետների դրամարկղներում անվճար պլաստիկ տոպրակների տրամադրումը: Արգելքը խախտողներին 100 ֆրանկի չափով տուգանք է սպառնում (մոտավորապես 100 դոլար):

Այս միջոցը թափոնների վերամշակման ծրագրի մի մասն է, որը նախատեսվում է իրականացնել մինչև 2020 թվականի մարտի վերջը: