17:30 , 27 դեկտեմբեր, 2019Որքան էլ որ պատմությունը փորձի որոշ մարդկանց գերմարդ դարձնել ու ցույց տալ, թե ինչքան ուժեղ են եղել նրանք, իրականում անգամ ամենասարսափելի դիկտատորներն ու առաջնորդները թաքուն ունեցել են իրենց վախերը, որոնք փորձել են պահել իրենց ներսում։ Առաջարկում ենք ծանոթանալ, թե իրականում ի՞նչ վախեր ու ֆոբիաներ են ունեցել աշխարհի ամենահայտնի առաջնորդներն ու դիկտատորները։

Հռոմի ամենահայտնի առաջնորդներից մեկը չափազանց վախենում էր կայծակից։ Այդ վախը նրա մոտ ի հայտ էր եկել այն ժամանակ, երբ իր ներկայությամբ իր ստրուկներից մեկը տեղում մահացավ կայծակի հարվածից։

Պետրոս 1-ինը չափազանց վախենում էր խավարասերներից։ Խավարասերների հանդեպ վախն այնքան մեծ էր, որ երբ Պետրոս Առաջինը որևէ տեղ հյուր էր գնում, նրա ծառաները նախապես բոլոր սենյակները ստուգում էին, ու նոր Պետրոս 1-ինը որոշում էր քնել այս կամ այն սենյակում։

Ստալինը մեկի փոխարեն միանգամից 3 վախ ուներ։ Հայտնի ղեկավարը վախենում էր քնելուց, ինքնաթիռով թռչելուց և թունավորվելուց։ Այս բոլոր վախերն էլ, թերևս, պայմանավորված էին նրա թշնամիների ահռելի քանակությամբ, ովքեր հաստատ ջանք չէին խնայի նրա թուլության ու անուշադրության պահին նրան սպանելու համար։

ԱՄՆ 32-րդ նախագահը վստահ էր, որ միակ բանը, ինչից պետք է մարդը վախենա, հենց սեփական վախն է, սակայն այս խոսքերը նրան զերծ չպահեցին իր ֆոբիաներից։ Ռուզվելտը սարսափելի վախենում էր կրակից։ Դա կապված էր մանկական տրավմաների հետ, ու նա այնքան էր վախենում, որ հրդեհից կմահանա, որ միշտ դուռը բաց էր քնում, որպեսզի հասցնի դուրս գալ սենյակից հրդեհի դեպքում։

Չերչիլը սարսափելի վախենում էր հրապարակային ելույթներից։ Նա մի անգամ անհաջող ելույթ էր ունեցել, որից հետո բավականին երկար էր պատրաստվում իր ելույթներին ու աշխատում էր իր ամեն նախադասության վրա, որպեսզի նույն պատմությունը երբեք այլևս չկրկնվի։

Հիտլերը ոչ միայն վախենում, այլ ուղղակի սարսափում էր ատամնաբույժներից։ Նա երբեք չէր այցելում ատամնաբուժարաններ։ Ավելին՝ ժամանակակիցները փաստում են, որ Հիտլերը բավականին հիվանդ ու անխնամ ատամնաշար ուներ, ու նրա բերանից միշտ շատ տհաճ հոտ էր գալիս։