Հրայր Թովմասյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ՀՔԾ


12:10 , 27 դեկտեմբեր, 2019

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այս մասին, 168.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են ՀՔԾ-ից։

Հիշեցնենք՝ այսօր առավոտից Հրայր Թովմասյանը ՍԴ-ում հարցաքննվում է ՀՔԾ քննիչների կողմից: