Վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրները (Photo)


11:08 , 27 դեկտեմբեր, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:

Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Քննարկվել են նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։

Կառավարության ղեկավարը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել է նվերներ։