Փոքրիկ տեղեկություն մեր այդքան շատ սիրելի Նուտելայի մասին


15:00 , 9 հուլիս, 2013

Նուտելան պնդուկով շոկոլադե կրեմի ապրանքանիշ է, որը պատկանում է իտալական Ferrero ընկերությանը և վաճառվում աշխարհի 75 երկրներում՝ այդ թվում և Հայաստանում:
Համաձայն ապրանքանիշի պաշտոնական տվյալների,Նուտելայի հիիմնական բաղադրամասերն են շաքարը (քաշի 50%-ից ավելին) և բուսական յուղերը (մեծամասամբ՝ արմավենու յուղը), որոնց հաջորդում են պնդուկը, պինդ կակաոն և ճարպազրկված կաթը։Շատ երկրներում Նուտելան գովազդվում է որպես «պնդուկով կրեմ», սակայն մասնավորապես Իտալական օրենքներին համաձայն այն չի կարող ներկայացվել որպես այդպիսին, քանզի չի համապատասխանում պինդ կակաոի նվազագույն պարունակության չափանիշներին: