«Աշխատում ենք, որ տրանսպորտի թանկացումը լինի մինիմալ ու ի օգուտ ժողովրդի». Գագիկ Բեգլարյանը խորհուրդ է տալիս համբերել


14:50 , 9 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

«Այս պահին թանկացումներ չկան, աշխատում ենք, որ դա լինի մինիմալ ու ի օգուտ ժողովրդի»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով տրանսպորտի թանկացումների մասին՝ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով նշեց, թե չի ուզում առանց հիմքերի օդի մեջ խոսել և խորհուրդ տվեց մի քիչ էլ համբերել։

«Չեք մնա առանց տրանսպորտի, իհարկե: Ես, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր առանց կոնկրետ փաստերի են խոսում, չեմ ուզում օդի մեջ խոսել: Հանձնաժողովը մի քանի օրից կվերջացնի աշխատանքներն ու կներկայացնենք փաստերով»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են, որ ոչ միայն թանկացումը շատ չլինի, այլև այն համաչափ լինի՝ մի բնակավայրում շատ չլինի, մյուսում՝ քիչ:


«Որպեսզի բնակիչը չտուժի, մեկի մոտ ավելի քիչ բարձրանա, մեկի մոտ՝ շատ: Յուրաքանչյուր երթուղու հետ կապված առանձին որոշում կընդունենք»,- նշեց նա և խորհուրդ տվեց չշտապել իրենց փոխարեն։

«Մենք պիտի շտապենք: Ամեն ինչ անում ենք, որ շատ չբարձրանա: Մի քանի օր էլ համբերում եք, մենք ձեզ վերջնական ներկայացնում ենք»,- ասաց Տրանսպորտի և կապի նախարարը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ