Լիբիան պաշտոնապես ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից


05:30 , 27 դեկտեմբեր, 2019

Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը պաշտոնապես ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից՝ «օդից, ցամաքից և ծովից»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Տրիպոլիում կառավարության ներկայացուցչին հղումով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է դիմել երկրի խորհրդարանին՝ Լիբիա զորքեր ուղարկելու թույլտվության համար: Միևնույն ժամանակ, նա հստակեցրել է, որ եթե Անկարան համապատասխան հրավեր ստանա, ապա կընդունի այն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան պատրաստվում է միջամտել Լիբիայի հակամարտությանը: Դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծիք էր հայտնել, որ նման քայլը չի նպաստի խաղաղության հաստատմանը, այլ, ընդհակառակը, կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում: