Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել մեղադրական եզրակացությունը Խաչատուրյան քույրերի գործով


01:45 , 27 դեկտեմբեր, 2019

Գլխավոր դատախազությունը հրաժարվել է դատարան ուղարկել իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դատախազությունը հայտարարել է, որ մեղադրական եզրակացության մեջ խախտումներ են եղել, ուստի մեղադրական եզրակացությունը չի հաստատվել:

«Վերահսկիչ գերատեսչությունն, ըստ էության, չի հաստատել եզրակացությունը և քրեական գործը չի ուղարկել դատարան հետագա քննության համար»,- ասել է աղբյուրը:

Քույրերի փաստաբանները հստակեցրել են, որ իրենք պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել: