Քանյե Ուեսթը ներկայացրել է Jesus is born ալբոմը


01:42 , 27 դեկտեմբեր, 2019

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Սուրբ Ծնունդին ցանցում ներկայացրել է Jesus is born («Հիսուսը ծնվեց») ալբոմը, որը համատեղ ձայնագրել է իր Sunday Service խմբի հետ։

Հավաքածուում տեղ է գտել 19 երգ, այդ թվում՝ «Count uour blessings»-ը, «Excellent»-ը, «Balm in gilead»-ը, «Ultralight beam»-ը եւ ուրիշներ:

Սկավառակը դարձել է Ուեսթի եւ Sunday Service-ի առաջին ռելիզը: Այս ամբողջ տարվա ընթացքում նրանք հյուրախաղերով հանդես են եկել ԱՄՆ-ում եւ կատարել ռեփերի հիթերի հոսփել-տարբերակները:

Ալբոմը կարելի է լսել կամ ներբեռնել բազմաթիվ հարթակներում: Հոկտեմբերին Քիմ Քարդաշյանի ամուսինը ներկայացրել է Jesus is King իններորդ անհատական ալբոմը, որը գործնականում անմիջապես առեւտրային հաջողություն ունեցավ՝ առաջին տեղն զբաղեցնելով Billboard 200 երաժշտական չարթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: