Շվեդացի թոշակառուների հետ երիտասարդ միգրանտներ կբնակվեն


19:15 , 26 դեկտեմբեր, 2019

Շվեդիայում թոշակառուների հետ երիտասարդ միգրանտներ կբնակվեն ՝ արտասահմանցիների ինտեգրման ծրագրի շրջանակներում, հաղորդում է Deutsche Welle-ն:

SällBo նախագծի հեղինակները նշում են, որ դա կօգնի տարեցներին ազատվել մենության զգացողությունից, իսկ միգրանտներին՝ նոր երկրին ընտելանալու հարցում: Ծրագիրը կանցկացվի Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում՝ հատուկ հանրակացարաններում: 31 բնակարան կհատկացվի թոշակառուների և ևս 20-ը՝ 18-ից 25 տարեկան միգրանտների համար: Բնակարանների կեսը նախատեսված է երեխաներ ունեցող ներգաղթյալների համար:

«Վերաբնակեցման նման մեթոդ դեռևս չի կիրառվել աշխարհի որևէ երկրում», – ընդգծում են նախագծի ստեղծողները: Նրանք նշում են, որ Շվեդիայում միգրանտները շատ հաճախ ոչ մի շփում չունեն տեղի մեծահասակ և տարեց բնակիչների հետ: Միասին ապրելը կօգնի միգրանտներին ավելի լավ հասկանալ շվեդ հասարակությանը: