Այս ամենի պատասխանատվությունը իմքայլականների հետ մեկտեղ լիարժեքորեն կիսում է Հանրապետության նախագահը


17:20 , 26 դեկտեմբեր, 2019

ՍԴ դատավորների «պետկաշառքի» մասին օրինագծի ստորագրումը ազդակ դարձավ քաղաքական իշխանության համար՝ ցույց տալու, թե որքան «կամավոր» է առաջարկվող գործարքը.

1) Ըստ մամուլի՝ Սահմանադրական դատարան է այցելել ՀՔԾ քննիչ, կարծեք թե, ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ։ Այցի նպատակը դեռ չի պարզաբանվել, սակայն հաստատ գալիք Ամանորը չի եղել։

2) Ըստ փաստաբանի՝ վերսկսվել է «սանիկ» օպերացիան։ Թովմասյանի սանիկի մեղադրանքը լրացվել է, և կրկին միջնորդություն է ներայացվել դատարան՝ Նոր տարվա նախօրեին նրան կրկին կալանավորելու համար։

Այս ամենի պատասխանատվությունը իմքայլականների հետ մեկտեղ լիարժեքորեն կիսում է Հանրապետության նախագահը՝ որոշելով ստորագրել տխրահռչակ օրենքը։